«Զեյթուն 3» ծրագրի վարկավորման պայմանների և վճարվող կանխավճարի չափի վերաբերյալ

Հարգելի’ շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ «Զեյթուն 3» ծրագրի ֆինանսավորման համար հայտարարված մրցույթում հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկը ներկայացրել է «ՎՏԲ Հայաստան բանկը», որի պայմանները հետևյալն են.

Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ,
Տարեկան տոկոսադրույք՝ 6.9 տոկոս,
Մարման ժամկետ՝ 30 տարի,
Վարկի առավելագույն չափը՝ 25 միլիոն ՀՀ դրամ,
Կանխավճարի չափը՝ 3 տոկոս, սակայն ոչ պակաս քան 25 մլն. ՀՀ դրամը գերազանցող գումարը:

Ըստ այդմ «Զեյթուն 3» ծրագրի բնակարանների վիճակահանությանը մասնակցած շահառուները մինև 2018թ. հունիսի 4-ը, իրենց տրամադրված փոխանցման հաշվում նշված բանկային հաշվեհամարին պետք է վճարեն բնակարանի արժեքի կանխավճար առնվազն հետևյալ չափերով.

 

Մակերեսը

Ամբողջությամբ վերանորոգված

(1քմ. արժեքը՝ 296000 դրամ)

Մասնակի վերանորոգված

(1քմ. արժեքը՝ 276000 դրամ)

Ուղղակի վճարման դեպքում Վարկով վճարման դեպքում Ուղղակի վճարման դեպքում Վարկով վճարման դեպքում
57.0 5061600 506160 4719600 471960
71.4 6340320 634032 5911920 591192
97.2 8631360 3771200 8048160 1827200
100.4 8915520 4718400 8313120 2710400
127.4 11313120 12710400 10548720 10162400

2018թ. հունիսի 5-ի դրությամբ կանխավճարը չվճարած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է:

Ներկայումս ՀՀ կենտրոնական բանկի կողմից ուսումնասիրվում են մրցույթում հաղթած բանկի փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկնքվի վերաֆինանսավորման պայմանագիր և կանխավճարը վճարած շահառուներին անհատապես կտեղեկացնենք բանկին ներկայանալու ժամկետների և ընթացակարգի մասին: