Հարգելի՛ շահառուներ,
Ամփոփելով «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուների հետ կայացած հանդիպման արդյունքները, ինչպես նաև ուսումնասիրելով այս օրերին բազմաթիվ շահառուներից գրավոր և առցանց ստացված հարցադրումներն ու առաջարկությունները միավորումը որոշել է բնակարանների վիճակահանությունն անցկացնել 2018թ. հոկտեմբեր ամսին։
Մինչ այդ 2018թ. հուլիսի 1-ին կհայտարարվի ծրագրի ֆինանսավորման համար բանկերի ընտրության բաց մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 20-ին։ Վարկավորման հստակ պայմանների (տոկոսադրույք, կանխավճարի չափ, վարկի տևողություն) և բազմաբնակարան շենքերի վերջնական նախագծերի առկայությամբ կանցկացնենք բնակարանների հրապարակային վիճակահանությունը , շահառուները կվճարեն սահմանված կանխավճարը և նրանց հետ օրենքով սահմանված կարգով կկնքվեն առուվաճառքի պայմանագրեր։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կնքվել են նախագծային և հողային աշխատանքների կատարման պայմանագրերն ու ներկայումս կատարվում են շինարարության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մալուխագծերի մոնտաժման ու ջրամատակարարման միացման աշխատանքները, որպեսզի օգոստոսի 1-ից լայն թափով մեկնարկեն «Վերածնունդ» երիտասարդական ավանի բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները։ Շինարարությունը տևելու է 28 ամիս:
Արձագանքելով վիճակահանության զամբյուղների ձևավորման սկզբունքների վերաբերյալ շահառուների բազմաթիվ հարցադրումներին հայտնում ենք, որ դրանք ձևավորվելու են հետևյալ մոտեցմամբ ՝ 1 սենյականոց բնակարաններ 45-58 քմ., 2 սենյականոց՝ 75 քմ., 3 սենյականոց՝ 97-100 քմ., 4 սենյականոց՝ 125 քմ. և ավելի։
Շնորհակալություն համագործակցության համար։