«Ավան 5». Էլեկտրամատակարարման ցանցի միացման վճարի կատարման վերջնաժամկետը 2018 թ. հունիսի 30-ն է

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի էլեկտրամատակարարման միացման վճարի ընդհանուր չափը կազմում է 23 597 500 ՀՀ դրամ:

Թվով 136 բնակարանի և 4 հասարակական տարածքի հաշվարկով յուրաքանչյուր շահառուի համար միացման վճարի չափը կազմում է 168 553 ՀՀ դրամ:

Շահառուների հետ կնքված պայմանագրերի համաձայն (կանխիկ վճարման պայմանագրի 2.2. կետ և հիփոթեքով վճարման պայմանագրի1.12. կետի «ը» ենթակետ) էլեկտրամատակարարման միացման վճարները պետք է կատարվեն շահառուների միջոցների հաշվին: Սակայն հաշվի առնելով այն, որ անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրեր կնքելու պահին դեռևս ուժի մեջ էին նախկինում գործող սակագները, այդ պատճառով ԵՊՀ շրջանավարտների միավորումն իր վրա է վերցրել միացման վճարի 50 տոկոսի չափով վճարման պարտավորությունը:

Միացման վճարի մնացած 50 տոկոսը՝ 84 280 ՀՀ դրամի չափով, շահառուները մինչև 2018թ. հունիսի 30-ը պետք է վճարեն ԵՊՀ շրջանավարտների միավորման հետևյալ բանկային հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100` նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:

Շահառուների կողմից վճարված գումարները Միավորումը կենտրոնացված կարգով կփոխանցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին և ձեռնամուխ կլինի հնարավորինս սեղմ ժամկետում բնակարանները էլեկտրամատակարարման ցանցին միացնելու գործընթացի իրականացմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2018թ. հունիսի 23-ից մեկնարկելու են բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները և բնակարանը շահառուին հանձնվելու է էլեկտրամատակարարման միացման վճարը վճարած լինելու դեպքում: