Հարգելի՛ շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ 2018թ. հուլիսի 11-ին ժամը 15.00 կատարվելու է Ծարավ Աղբյուրի 55/26 շենքի ջրամատակարարման ցանցի փորձարկումը:
Ջրամատակարարումը միացնելու արդյունքում հնարավոր վթարներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի բնակարանի սեփականատերը կամ ընտանիքի որևէ անդամ նշված ժամին ներկա գտնվի բնակարանում:
Այն սեփականատերերը, ովքեր չեն ներկայանա իրենց բնակարան, կկրեն մուտքային ջրագծի ծորակը բաց լինելու հետևանքով իրենց կամ այլ անձանց պատճառված վնասները փոխհատուցելու պատասխանատվությունը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բազմաբնակարան շենքի պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպման, վերելակային տնտեսության սպասարկման նպատակով անհրաժեշտ է շենքի անշարժ գույքերի սեփականատերերի կողմից ստեղծել շենքի կառավարման մարմին՝ համատիրություն:
Առաջարկում ենք Ձեզ, մինչև 2018թ. հուլիսի 25-ը,«Համատիրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ (կառավարիչ), կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը, որպեսզի բազմաբնակարան շենքի շահագործումից անմիջապես հետո հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներով սահմանված սպասարկման բոլոր գործառույթները: