Հայտարարություն

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018թ. հուլիսի 25-ից, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեում կառուցված շենք (Ավան 5 համալիր) բնակիչների ելումուտն ազատ կլինի:

Մոտ օրերս իրավասու մարմինների կողմից կավարտվեն շենքի շահագործման փաստագրման և փաստաթղթավորման աշխատանքները, որից հետո շահառուների հետ կստորագրվեն սեփականության փոխանցման ակտեր: Սեփականության փոխանցման ակտը ստորագրելու համար յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի:

Փոխանցման ակտը ստորագրելուց հետո շահառուն պետք է այն ներկայացնի կադաստրի սպասարկման գրասենյակ և ստանա սեփականության իրավունքի գրանցման վկայական: Վկայական ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ բաժանորդային պայմանագրեր կնքելու համար:

Կրկին անգամ հիշեցնում ենք, որ շենքի պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպման, վերելակային տնտեսության սպասարկման նպատակով անհրաժեշտ է շենքի անշարժ գույքերի սեփականատերերի կողմից ստեղծել շենքի կառավարման մարմին՝ համատիրություն: Հորդորում ենք օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ (կառավարիչ), կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել շենքի սպասարկման գործառույթները:

ՀԳ. Հայտնում ենք, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից բարեկարգվել է շենքին պատկանող ամբողջ հողատարածքը: Շենքի դիմացի հատվածով անցնող ճանապարհը բարեկարգվելու և ասֆալտապատվելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից՝ մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսը: