2018 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 16.30-18.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցվող շենքերի շինարարական հրապարակում կկայանա «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների շրջայցը:
Շրջայցի ընթացքում ծրագրի շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:
Ակնկալում ենք ծրագրի շահառուների ակտիվ մասնակցությունը: