Հարգելի՛ շահառուներ,
Նախորդ տասը տարիների ընթացքում մեր կողմից իրականացված թվով 9 բնակարանաշինական ծրագրերի (շուրջ 2300 բնակարաններ) համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով լավագույն պայմաններով իրականացվել է մեր ծրագրերի շահառուների վարկավորումը:
Ներկայումս, ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ մեր երկարատև բանակցությունների արդյունքում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, որի պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ` (www.hfyouth.am):
Մեր կայքում հրապարակված «Վերածնունդ» ծրագրի հնարավոր շահառուների հերթացուցակում ընդգրկված բոլոր անձանց հորդորում ենք ծանոթանալ առաջարկվող վարկավորման պայմաններին:
Հիշեցնում ենք, որ վարկավորման պայմաններին չհամապատասխանող շահառուները կարող են օգտվել բնակարանի արժեքի ուղղակի (տարաժամկետ) վճարման եղանակից (ամբողջ շինարարության ընթացքում՝ 4 մասնաբաժնով) կամ հիփոթեքային վարկավորում ստանալ սեփական նախաձեռնությամբ:
2018թ. նոյեմբերի 12-30-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է մի քանի փուլերով (հաշվի առնելով մեծաթիվ մասնակիցների առկայությունը) կազմակերպել «Վերածնունդ» ծրագրի շահառուների բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը:
Մինչ այդ մեր աշխատակիցներն անհատապես կզանգահարեն հերթացուցակում ընդգրկված բոլոր շահառուներին, կպարզեն ծրագրին նրանց հետագա մասնակցության հարցը և կհայտնեն հրապարակային վիճակահանության օրը: