2018թ. նոյեմբերի 13-ից մեկնարկելու է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ահարոնյան 1/7, 1/8, 1/9 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի ստորգետնյա ավտոկայանատեղերի վաճառքը:
Շինարարական կազմակերպության կողմից մեկ ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի արժեքը սահմանվել է 3 300 000 ՀՀ դրամ:
Ավտոկայանատեղի արժեքի վճարման կարգը հետևյալն է՝
- Ընդհանուր արժեքի 20 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրման պահին,
- Ընդհանուր արժեքի 50 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 6 ամսվա ընթացքում,
- Ընդհանուր արժեքի 30 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 12 ամսվա ընթացքում:
Ստորգետնյա ավտոկայանատեղերը երկհարկանի են և յուրաքանչյուր շենքում նախատեսված են ընդամենը 27 ավտոմեքենաների կայանման համար:
Ավտոկայանատեղի ամրագրման համար անհրաժեշտ է Միավորման ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում առկա 1510008371390100 հաշվեհամարին վճարել 660000 ՀՀ դրամ (նպատակը՝ ավտոկայանատեղի կանխավճար) և վճարման անդորրագրով յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.30-12.00 ներկայանալ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 405 սենյակ (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1):