Տեղեկատվություն «Վերածնունդ» ծրագրի շահառուների վարկավորման մրցույթի արդյունքների վերաբերյալ

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից Հայաստանի թվով 16 առևտրային բանկերին ուղղված առաջարկին (սեփական միջոցներով (առանց «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ վերաֆինանսավորման) «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուներին վարկավորելու մասին) արձագանքել են թվով 5 առևտրային բանկեր («Արդշինբանկ», «Արարատբանկ», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ» և «Էվոկաբանկ»):

Ներկայացված հայտերի ուսումնասիրության արդյունքում հայտնում ենք, որ հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկը ներկայացրել է «ՎՏԲ Հայաստան բանկը», որի պայմանները հետևյալն են.

Վարկի արժույթը ՀՀ դրամ,
Տարեկան տոկոսադրույք 10.8 տոկոս
Մարման ժամկետ 30 տարի
Վարկի առավելագույն չափը 80 միլիոն ՀՀ դրամ
Կանխավճարի նվազագույն չափը 20 տոկոս՝ ձեռբերվող բնակարանի գնման իրավունքի գրավադրման դեպքում,

10 տոկոս՝ լրացուցիչ գույքի գրավադրման, կամ 10 տոկոսի չափով կանխավճարի ապահովագրության դեպքում

Վարկային հաշվի սպասարկման ամենամսյա միջնորդավճար (որի մեջ ներառվում են ինչպես գույքի, այնպես էլ կյանքի ապահովագրության դիմաց ծախսերը) Վարկի մնացորդի 0,049 տոկոս
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար Նախատեսված չէ
Վարկի վաղաժամկետ մարման տույժ, տուգանքներ Նախատեսված չէ
Հիփոթեքային վարկի տրամադրման որոշման կայացման առավելագույն ժամկետ 1.5 աշխատանքային օր

Առաջիկայում Միավորման և բանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր, որից հետ կհայտարարենք ծրագրի ակտիվ մեկնարկի և հրապարակային վիճակահանության անցկացման ժամանակացույցի մասին: