Ներկայացնում ենք «Վերածնունդ» երիտասարդական ավանի գլխավոր հատակագծի և կառուցվելիք շենքերի հատակագծերի վերջնական տարբերակները:
Հաշվի առնելով այն, որ տևական ժամանակ է անցել ծրագրի շահառուների կողմից մասնակցության հայտերի ներկայացման օրվանից, ինչպես նաև այն, որ հրապարակվել են կառուցվելիք շենքերի վերջնական նախագծերը և ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ներկայացված հիփոթեքային վարկավորման պայմանները, մեր աշխատակիցները 2018թ. դեկտեմբերի 12-21-ն ընկած ժամանակահատվածում, անհատապես կզանգահարեն ծրագրի հիմնական ցանկում ներառված յուրաքանչյուր շահառուի՝ նրա հետագա մասնակցությունը ծրագրին պարզելու համար:
Դրանից հետո, կամփոփվեն հարցման արդյունքները և կհայտարարվի ծրագրի հետագա ընթացքի, վիճակահանության անցկացման և շինարարության մեկնարկի ժամանակացույցի մասին: