Ընդառաջելով բազմաթիվ շահառուների խնդրանքներին, նախագծային կազմակերպության կողմից վերանայվել և փոփոխվել են «Վերածնունդ» ավանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող (զուգահեռ) հատվածում կառուցվելիք շենքի (թիվ 7 մասնաշենքի) նախագիծը: Շենքն ունենալու է 12 բնակելի հարկեր (նախկին 7-ի փոխարեն) և էականորեն փոփոխվել են բնակարանների մակերեսները (փոքրացվել են):
Հաշվի առնելով այն, որ ավանի միջնամասում կառուցվելիք թվով 6 շենքերի (14 բնակելի հարկ ունեցող) բնակարանների քանակն ավելի փոքր է ծրագրի շահառուների պահանջարկից, Միավորումը որոշում է կայացրել վերոհիշյալ շենքի բնակարանները նույնպես հատկացնել ընդհանուր հիմունքներով՝ փետրվարին կայանալիք հրապարակային վիճականությամբ: Բնակարանների 1 քմ. արժեքը սահմանվել է 296 000 (վերանորոգված) և 276 000 (առանց վերանորոգման) ՀՀ դրամ (նախկինում սահմանված 306 000 ՀՀ դրամի փոխարեն):
Բնակարանների հատակագծերին կարող եք ծանոթանալ ստորև.