Հարգելի շահառուներ,
Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը կանցկացվի 2019 թ. փետրվարի 7-20-ը, ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակում (ք. Երևան, Պարույր Սևակի 8/2 շենք, թիվ 145 տարածք):
Խնդրում ենք վիճակահանությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, կամ սովորական գրավոր ձևով գրված լիազորագրով:
Վիճակահանության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրի շահառուները վիճակահանությանը մասնակցելու են ներքոհիշյալ ժամանակացույցի համաձայն.
1 սենյականոց բնակարանների վիճակահանություն
2019 թ. փետրվարի 7-ին, ժամը 16.00-ին,
Բնակարանների քանակը՝ 60
Շահառուների թիվը՝ 52
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
2 սենյականոց (ստուդիո) բնակարանների վիճակահանություն
2019 թ. փետրվարի 8-ին, ժամը 16.00-ին,
Բնակարանների քանակը՝ 60
Շահառուների թիվը՝ 64
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
2 սենյականոց (առանձին խոհանոցով) բնակարանների վիճակահանություն
2019 թ. փետրվարի 9-ին, ժամը 11.00-ին,
Բնակարանների քանակը՝ 108
Շահառուների թիվը՝ 129
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
3 սենյականոց (ստուդիո) բնակարանների վիճակահանություն
2019 թ. փետրվարի 12-ին, ժամը 16.00-ին,
Բնակարանների քանակը՝ 60
Շահառուների թիվը՝ 76
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
3 սենյականոց (առանձին խոհանոցով) բնակարանների վիճակահանություն
Բնակարանների քանակը՝ 396
Շահառուների թիվը՝ 372
2019 թ. փետրվարի 14-ին, ժամը 16.00-ին վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
2019 թ. փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
2019 թ. փետրվարի 16-ին, ժամը 11.00-ին վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
4 սենյականոց բնակարանների վիճակահանություն
Բնակարանների քանակը՝ 168
Շահառուների թիվը՝ 167
2019 թ. փետրվարի 19-ին ժամը 16.00-ին վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
2019 թ. փետրվարի 20-ին ժամը 16.00-ին վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:
2 սենյականոց և 3 սենյականոց (ստուդիո տարբերակով) բնակարանների դեպքում պահանջարկը գերազանցում է առաջարկին, ինչի պատճառով այդ խմբերի վիճակահանության զամբյուղներում լինելու են նաև դատարկ վիճակատոմսեր: Դատարկ վիճակատոմսեր դուրս բերած շահառուները հնարավորություն կստանան առաջնահերթության իրավունքով մասնակցել հիմնական վիճականահությունից հետո առաջացած թափուր բնակարանների լրացուցիչ վիճակահանությանը:
Տվյալ շահառուի համար սահմանված օրը վիճակահանությանը չներկայանալու դեպքում շահառուի մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է:
Վիճակահանությանը մասնակցած շահառուն պարտավոր է վիճակահանությունից հետո 15 օրվա ընթացքում, Միավորման կողմից «ՎՏԲ Հայաստան բանկում» բացված «Վերածնունդ» հատուկ հաշվին վճարել կանխավճար՝ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով:
Սահմանված ժամկետում կանխավճարը չվճարած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է և ազատված բնակֆոնդը հատկացվելու է լրացուցիչ հերթացուցակում ընդգրկված անձանց: