Հարգելի՛ շահառուներ,
Հիշեցնում ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների կանխավճարի վճարման վերջնաժամկետը 2019 թ. մարտի 15-ն է:
Դրանից անմիջապես հետո, Միավորումը սահմանված կարգով կամփոփի կատարված վճարումները և 2019 թ. մարտի 25-ից սկսած, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.00-15.00-ն ընկած ժամանակահատվածում, կանխավճար վճարած շահառուները կարող են մոտենալ Միավորման գրասենյակ (ք. Երևան, Պարույր Սևակի 8/2 շ. 145 տարածք) և ստանալ տեղեկանք՝ կառուցապատողի հատուկ հաշվին իրենց կողմից կատարված կանխավճարի չափի և ամրագրված բնակարանի վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս ակտիվորեն ընթանում են «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողության կազմակերպչական աշխատանքները, որի անցկացման օրվա վերաբերյալ առաջիկայում կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն: