Հարգելի՛ շահառուներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ 2019 թ. մարտի 22-ին ժամը 11.00-ին Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում տեղի կունենա «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Արարողության ընթացքում ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում կտեղադրեն սերունդներին ուղղված ուղերձը, կկատարվի հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ և ծրագրի վարկավորումն իրականացնող բանկերի հետ կկնքվեն համագործակցության հուշագրեր:
Ծրագրի յուրաքանչյուր շահառուի հետ արարողությանը կարող են մասնակցել ընտանիքի ևս 3 անդամներ: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և ներկայանալ առնվազն 45 րոպե շուտ:
Ուրախ կինենք Ձեզ տեսնել մեր հյուրերի շարքում: