Տեղեկատվություն բնակարանների մնացորդային ֆոնդի բաշխման հրապարակային վիճականահության

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի մնացորդային ֆոնդի բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը կանցկացվի 2019 թ. մայիսի 8-ին և 10-ին, ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակում (ք. Երևան, Պարույր Սևակի 8/2 շենք, թիվ 145 տարածք):

Խնդրում ենք վիճակահանությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, կամ սովորական գրավոր ձևով գրված լիազորագրով: Լիազորագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել այստեղից։

Վիճակահանության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրի շահառուները վիճակահանությանը մասնակցելու են ներքոհիշյալ ժամանակացույցի համաձայն.

2019թ. մայիսի 8-ին ժամը՝ 15.00

1 սենյականոց բնակարանների վիճակահանություն
Առկա բնակարանների քանակը՝ 12

Շահառուների թիվը՝ 10
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

2 սենյականոց բնակարանների վիճակահանություն
Առկա բնակարանների քանակը՝ 20

Շահառուների թիվը՝ 20
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

3 սենյականոց (ստուդիո) բնակարանների վիճակահանություն (անցկացվում է միայն նախորդ վիճականահությանը դատարկ վիճակատոմս դուրս բերած շահառուների միջև)
Առկա բնակարանների քանակը՝ 4
Շահառուների թիվը՝ 4
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

4 սենյականոց բնակարանների վիճակահանություն
Առկա բնակարանների քանակը՝ 21

Շահառուների թիվը՝ 21
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

2019թ. մայիսի 10-ին ժամը՝ 15.00

3 սենյականոց (առանձին խոհանոցով) բնակարանների վիճակահանություն
Առկա բնակարանների քանակը՝ 104

Շահառուների թիվը՝ 91
Նշված օրը վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

2 սենյականոց և 4 սենյականոց բնակարանների վիճակահանությանը շահառուները մասնակցում են ըստ մասնակցության հայտ ներկայացնելու ամսաթվի հերթականության:

Լրացուցիչ հերթացուցակում հաշվառված մնացած շահառուների հայտերին հնարավոր կլինի անդրադառնալ միայն հետագայում թափուր բնակֆոնդ առաջանալու դեպքում:

Սահմանված օրը վիճակահանությանը չներկայանալու դեպքում շահառուի մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է:

Վիճակահանությանը մասնակցած շահառուն պարտավոր է մինչև 2019 թ. մայիսի 24-ը ներառյալ, Միավորման կողմից «ՎՏԲ Հայաստան բանկում» բացված «Վերածնունդ» հատուկ հաշվին վճարել կանխավճար՝ բնակարանի արժեքի 10 տոկոսի չափով:

Սահմանված ժամկետում կանխավճարը չվճարած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է:

Բնակարանի արժեքի 10 տոկոս կանխավճարը վճարած շահառուները կարող են 2019 թ. մայիսի 24-31-ն ընկած ժամանակահատվածում փոխանակել վիճակահանությամբ ամրագրված բնակարանները:

Փոխանակությունից հետո փոխանակող շահառուներից որևէ մեկի կողմից բնակարանից հրաժարվելու դեպքում փոխանակությունը կհամարվի առոչինչ:

Բնակարանների փոխանակության դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել այստեղից: