Տեղեկատվություն բնակարանների մնացորդային ֆոնդի բաշխման հրապարակային վիճականահության

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի մնացորդային ֆոնդի բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը կանցկացվի 2019 թ. հունիսի 21-ին՝ ժամը 16.00-ին, ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակում (ք. Երևան, Պարույր Սևակի 8/2 շենք, թիվ 145 տարածք):

Վիճակահանությանը մասնակցելու են միայն լրացուցիչ հերթացուցակում հաշվառված շահառուները:

Խնդրում ենք վիճակահանությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, կամ սովորական գրավոր ձևով գրված լիազորագրով: Լիազորագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել այստեղից։

Վիճակահանության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

1 սենյականոց բնակարանների վիճակահանություն
Առկա բնակարանների քանակը՝ 3

Շահառուների թիվը՝ 2
Վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

2 սենյականոց բնակարանների վիճակահանություն
Առկա բնակարանների քանակը՝ 5

Շահառուների թիվը՝ 5
Վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

3 սենյականոց (առանձին խոհանոցով) բնակարանների վիճակահանություն
Առկա բնակարանների քանակը՝ 22

Շահառուների թիվը՝ 15
Վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

4 սենյականոց բնակարանների վիճակահանություն
Առկա բնակարանների քանակը՝ 8

Շահառուների թիվը՝ 8
Վիճակահանությանը մասնակցող շահառուների անվանացանկը:

Սահմանված օրը վիճակահանությանը չներկայանալու դեպքում շահառուի մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է:

Վիճակահանությանը մասնակցած շահառուն պարտավոր է մինչև 2019 թ. հուլիսի 8-ը ներառյալ, Միավորման կողմից «ՎՏԲ Հայաստան բանկում» բացված «Վերածնունդ» հատուկ հաշվին վճարել կանխավճար՝ բնակարանի արժեքի 10 տոկոսի չափով:

Սահմանված ժամկետում կանխավճարը չվճարած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է:

Բնակարանի արժեքի 10 տոկոս կանխավճարը վճարած շահառուները կարող են 2019 թ. հուլիսի 8-15-ն ընկած ժամանակահատվածում փոխանակել վիճակահանությամբ ամրագրված բնակարանները:

Փոխանակությունից հետո փոխանակող շահառուներից որևէ մեկի կողմից բնակարանից հրաժարվելու դեպքում փոխանակությունը կհամարվի առոչինչ:

Բնակարանների փոխանակության դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել այստեղից: