Այսօր «ԵՊՀ շրջանավարտների միավորմում» ՀԿ-ի և ՎՏԲ-Հայաստան բանկի ղեկավարությունը շրջայց կատարեցին «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական հրապարակում:
Կառուցապատող ընկերության տնօրենը մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Նա տեղեկացրեց նաև, որ շինարարությունը ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի:
ՎՏԲ-Հայաստան բանկի ներկայացուցիչները գոհունակություն հայտնեցին կատարված հսկայածավալ աշխատանքի համար և հույս հայտնեցին, որ այսուհետ ևս աշխատանքները կընթանան սահմանված ժամկետներում։