ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ շահառուներ,

Տեղեկացնում ենք, որ «Ավան 6» ծրագրի շրջանակում կառուցված շենքերի բնակարանների սեփականության փոխանցման ակտ ստորագրելու և վարկավորման վերջին մասնաբաժինը կատարելու վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:

Դրանից հետո սեփականության փոխանցման ակտ չստորագրած և սեփականության իրավունքի պետական գրանցում չկատարած շահառուների վարկային վերաֆինանսավորումը դադարեցվելու է:

Մեր ներկայացուցչի կողմից յուրաքանչյուր շահառու անհատապես կտեղեկացվի ակտը կնքելու օրվա և ժամի մասին: Հորդորում ենք պահպանել սահմանված ժամանակացույցը և նշանակված ժամկետում ներկայանալ նոտարական գրասենյակ: