Հարգելի՛ շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում (նախնական հասցեավորմամբ) կառուցվող բազմաբնակարան շենքերի 7-րդ մասնաշենքին տրվել է Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեն:
Փոխվել է նշված մասնաշենքի մուտքերի համարակալումը.
«4-րդ մուտքը» դարձել է «1-ին մուտք»,
«3-րդ մուտքը» դարձել է «2-րդ մուտք»,
«2-րդ մուտքը» դարձել է «3-րդ մուտք»,
«1-ին մուտքը» դարձել է «4-րդ մուտք»,
Ըստ այդմ, փոխվել են նաև նշված մասնաշենքի բնակարանների հասցեները (համարակալումը), որին կարող եք ծանոթանալ այստեղ: