2020 թ. մարտի 15-ից մեկնարկելու է «Վերածնունդ» երիտասարդական ավանի (1-ից 7-րդ մասնաշենքեր) ստորգետնյա ավտոկայանատեղերի վաճառքը:
Մեկ ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի արժեքը սահմանվել է 3.600.000 ՀՀ դրամ:
Երկտեղանոց ավտոկայանատեղիներ առկա են միայն 1-ից 6-րդ մասնաշենքերում (թվով 42 հատ), որի արժեքը կազմում է 6.700.000 ՀՀ դրամ:
Ավտոկայանատեղի արժեքի վճարման կարգը հետևյալն է՝
— ընդհանուր արժեքի 20 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրման պահին,
— ընդհանուր արժեքի 50 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 7 ամսվա ընթացքում,
— ընդհանուր արժեքի 30 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 14 ամսվա ընթացքում:
Շահառուները կարող են ավտոկայանատեղը ձեռքբերել նաև «ՎՏԲ-Հայաստան բանկի» կողմից տրամադրվող վարկավորման միջոցով:
2020 թ. մարտի 15-ից ավտոկայանտեղի ամրագրման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9.30-ից 12.00-ն, ներկայանալ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 405 սենյակ: