«Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների ձեռքբերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետը 2020 թ.-ի մարտի 6-ն է

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանում կառուցվող շենքերում (1-ից 7-րդ մասնաշենքեր) բնակարանի ձեռքբերման պայմանագրեր (հիփոթեքային վարկավորման միջոցով կամ ուղղակի վճարման եղանակով) կնքելու վերջնաժամկետը 2020 թ. մարտի 6-ն է:

2020 թ. մարտի 7-ի դրությամբ պայմանագրեր չկնքած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է և ազատված բնակֆոնդը հատկացվելու է բնակարանի կարիքավորների հերթացուցակում հաշվառված մյուս դիմումատուներին: