«Վերածնունդ» երիտասարդական ավանի ստորգետնյա ավտոկայանատեղերի ամրագրումը կմեկնարկի 2020 թ. ապրիլի 16-ից

Հարգելի’ շահառուներ,
Տեղեկացնոււմ ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի ավտոկանայատեղերի հասցեավորման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, ինչի պատճառով ավտոկայանատեղերի ամրագրման գործընթացի մեկնարկի համար սահմանվում են նոր ժամկետներ։

Վերոհիշյալ գործընթացը պատշաճ կազմակերպելու և մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով, ավտոկայանատեղերի ամրագրումն իրականացվելու է ըստ մասնաշենքերի՝ հետևյալ ժամանակացույցով.

2020 թ. ապրիլի 16-17-ին՝ Մ. Մելքոնյան 46/2 շենք (7-րդ մասնաշենք),
2020 թ. ապրիլի 20-21-ին՝ Մ. Մելքոնյան 48 շենք (1-ին մասնաշենք),
2020 թ. ապրիլի 22-23-ին՝ Մ. Մելքոնյան 46 շենք (2-րդ մասնաշենք),
2020 թ. ապրիլի 27-28-ին՝ Մ. Մելքոնյան 46/1 շենք (3-րդ մասնաշենք),
2020 թ. ապրիլի 29-30-ին՝ Մ. Մելքոնյան 52/1 շենք (4-րդ մասնաշենք),
2020 թ. մայիսի 4-5-ին՝ Մ. Մելքոնյան 52 շենք (5-րդ մասնաշենք),
2020 թ. մայիսի 6-7-ին՝ Մ. Մելքոնյան 50 շենք (6-րդ մասնաշենք):

Ավտոկայանատեղի ամրագրման համար անհրաժեշտ է համաձայն նշված ժամանակացույցին ներկայանալ, ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակ (ք. Երևան, Պարույր Սևակի 8/2, 145 տարածք` ժամը 10.00-ից 16.00-ն):

Հիշեցնում ենք, որ մեկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը 3.600.000 ՀՀ դրամ է:
Երկտեղանոց ավտոկայանատեղեր առկա են 1-ից 6-րդ մասնաշենքերում (թվով 42 հատ), որի արժեքը կազմում է 6.700.000 ՀՀ դրամ:

Ավտոկայանատեղի արժեքի վճարման կարգը հետևյալն է՝
— ընդհանուր արժեքի 20 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրման պահին,
— ընդհանուր արժեքի 50 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 7 ամսվա ընթացքում,
— ընդհանուր արժեքի 30 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 14 ամսվա ընթացքում:
Շահառուները կարող են ավտոկայանատեղը ձեռքբերել նաև «ՎՏԲ-Հայաստան բանկի» կողմից տրամադրվող վարկավորման միջոցով: