ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շահառուների կողմից հնչեցվող հարցերի կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը.
- «Վերածնունդ» ծրագրի շրջանակում հարկային մարմնին ներկայացվող կառուցապատողի տեղեկանքը շահառուներին կառաքվի հաջորդ շաբաթվա ընթացքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով:
- Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված «Վերածնունդ» երիտասարդական ավանի ստորգետնյա ավտոկայանատեղերի ամրագրման ժամկետները հետաձգվում են: Նոր ժամկետների մասին տեղեկատվությունն ավելի ուշ կտեղադրվի մեր կայքում:
- Բնակարանաշինական ծրագրերի շահառուների հետ կնքված պայմանագրերով սահմանված վճարման ժամանակացույցերում փոփոխություններ չեն կատարվելու:
- «Զեյթուն 3», «Վերածնունդ» համալիրների կասեցված շինարարական աշխատանքները կվերսկսեն հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության շրջանակում կիրառված տնտեսական գործունեության սահմանափակումների ավարտից անմիջապես հետո:
Առողջ եղեք և հետևեք ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներին: