Վերսկսվել են «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական աշխատանքները

Սույն թվականի ապրիլի 13֊ից` պարետի համապատասխան որոշումից հետո (12 ապրիլի, 2020 N 37), լայն թափով վերսկսվել են «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական աշխատանքները։

Աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերություններին խնդրել ենք խստագույնս հետևել իրենց աշխատակիցների առողջական ընթացիկ վիճակին (ջերմաչափում և այլն), միևնույն ժամանակ նրանց ապահովել անհրաժեշտ պարագաներով՝ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանող նյութերով։

Իրականացնելով սոցիալական բնակարանաշինական ծրագիր՝ մենք նաև սոցիալական պատասխանատվություն ենք զգում մեր գործընկերների և, առհասարակ, հանրային առողջության պահպանման համար։

Եղե՛ք առողջ։