Ավտոկայանատեղերի ամրագրումն իրականացվելու է առցանց եղանակով, սկսած 2020 թվականի հուլիսի 15-ից

Veratsnund

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ կորոնավիրուսի (COVID-19) հնարավոր տարածումը կանխարգելելու և մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով «Վերածնունդ» երիտասարդական ավանի ստորգետնյա ավտոկայանատեղերի ամրագրումն իրականացվելու է առցանց (on-line) եղանակով՝ սկսած 2020 թ. հուլիսի 15-ից:

Այս պահին ընթանում են ավտոկայանատեղերի առցանց ամրագրման ծրագրի պատրաստման աշխատանքները, որի ավարտից հետո կհրապարակվի օգտագործման ուղեցույց և մանրամասն կներկայացվի ամրագրման կարգն ու պայմանները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2020 թ. հուլիսի 1-ը ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակներում քաղաքացիների (շահառուների) ընդունելությունը դադարեցված է:

Բնակարանաշինական ծրագրերի վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել կազմակերպության հեռախոսահամարներով կամ դրանք ուղարկել մեր էլեկտրոնային փոստին (info@ysugu.am):