Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի ավտոկայանատեղերի առցանց (on-line) ամրագրումը կմեկնարկի 2020 թ. օգոստոսի 1-ին (նախապես հայտարարված հուլիսի 15-ի փոխարեն):
Այս պահին ընթանում են ավտոկայանատեղերի առցանց ամրագրման ծրագրի փորձարկման և շահառուների տվյալների ներմուծման աշխատանքները:
Մեր կայքում շուտով կհրապարակվի ուղեցույց, որում մանրամասն (քայլերով) կնկարագրվի ավտոկայանատեղի առցանց ամրագրման կարգը և կտրվեն շահառուների կողմից առավել հաճախ հնչեցվող հարցերի պատասխանները: