Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի ավտոկայանատեղերի ամրագրման առցանց հարթակ կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ. https://renaissancehome.am/:
Հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է լրացնել Ձեզ հետ կնքված պայմանագրում նշված՝ ծրագրի շահառուի (գնորդի, գնորդ-գրավատու-վարկառուի) անձնագրի կամ նույնականացման քարտի (ID) համարը և Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն:
Հաստատումից (Մուտք) անմիջապես հետո Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստին կստանաք հղումը, որով կկարողանաք մուտք գործել ամրագրման առցանց հարթակ:
Ավտոկայանատեղերի արժեքները, պայմանավորված դրանց մակերեսներով փոփոխվել են և կազմում են.
Մեկ տեղանոց ավտոկայանատեղերի գինը՝ 3 400 000 — 3 800 000 ՀՀ դրամ,
Երկտեղանոց ավտոկայանատեղերի գինը՝ 6.500 000 — 7 200 000 ՀՀ դրամ:
Մինչև 2020 թ. օգոստոսի 20-ը ժամը 06.00-ն Դուք կարող եք ծանոթանալ առցանց հարթակում ամրագրման ձևին, ամրագրվող ավտոկայանատեղի մակերեսին, տեղադիրքին և գնին (ակտիվ կլինի ծրագրի ամբողջ գործիքակազմը՝ բացառությամբ վերջնական ամրագրման):
2020 թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ին կակտիվացվի հիմնական ամրագրման հնարավորությունը և շահառուները հնարավորություն կունենան այդ պահից սկսած կատարել վերջնական ամրագրումներ:
Յուրաքանչյուր շահառու կարող է ամրագրել առավելագույնը երկու ավտոկայանատեղ:
Առցանց հարթակի աշխատանքում խնդիրներ կամ խափանումներ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք այդ մասին տեղեկացնել info@renaissancehome.am էլեկտրոնային հասցեով:
Մաղթում ենք հաջողություն: