Ուշադրություն

Veratsnund

Հարգելի’ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ yahoo.com էլեկտրոնային հարթակում այսօր նկատվել է սպասարկման խնդիրներ, ինչի պատճառով նշված էլ. փոստ նշած շահառուները ավտոկայանատեղի ամրագրման նամակներ չեն ստանում կամ նկատվում են ուշացումներ:

Այդ պատճառով, խմդրում ենք ավտոկայանատեղի ամրագրման համար օգտվել այլ էլեկտրոնային փոստերից:

Մինչ այժմ yahoo.com փոստերով գրանցված շահառուների տվյալները զրոյացվել են, որպեսզի նրանք կարողանան այլ էլ. հասցեներ մուտքագրել առցանց ամրագրման համակարգ:

Ընդգծում ենք, որ խոսքը վերաբերում է միմիայն yahoo.com էլեկտրոնային հարթակին, մնացածում խնդիրներ չկան:


Կրկին անգամ հիշեցնում ենք, որ ավտոկայանատեղի ամրագրման առցանց հարթակում անհրաժեշտ է գրանցվել և ավտոկայանատեղ ամրագրել 2020 թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ից սկսած:


Սույն տեղեկատվության տարածումը խրախուսվում է: