Ուշադրություն

veratsnund_1
Հարգելի՛ շահառուներ,

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, վերջերս «Վերածնունդ» երիտասարդական ավանի որոշ շահառուներ, անհիմն պատճառաբանությամբ հրաժարվում են ներկայանալ բանկ, ստորագրել վարկային ժամանակացույցի փոփոխությունը և իրենց հետ կնքված պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան հատուկ հաշվին փոխանցել բնակարանի արժեքի հերթական մասնաբաժինը:

Տեղեկացնում ենք, որ մինչև 2020 թ. դեկտեմբերի 29-ը, պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան հերթական մասնաբաժինը չվճարելու դեպքում, այդ շահառուների հետ նախաձեռնվելու է պայմանագրի լուծման գործընթաց, իսկ դրա արդյունքում ազատված բնակֆոնդը հատկացվելու է բնակարանային կարիքավորների հերթացուցակում ընդգրկված այլ անձանց:

Ավելորդ չենք համարում ընդգծել, որ մեր կազմակերպությունը ներկայումս մեծագույն ջանքեր է գործադրում տնտեսության մեջ և արժութային շուկայում առկա վտանգավոր երևույթների ազդեցությունը ծրագրի ընթացքի վրա նվազեցնելու ուղղությամբ, հետևաբար անթույլատրելի է մի խումբ շահառուների կողմից ծրագրի բնականոն ընթացքը խաթարելու փորձերը:

Խնդրում ենք ցուցաբերել բարձր պատասխանատվություն և պահպանել ծրագրի ֆինանսական կարգապահությունը: