Հարգելի’ շահառուներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետի կողմից ստորագրվել է «Զեյթուն 3» համալիրի (Ահարոնյան 1/7, 1/8, 1/9 հասցեներ) ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը):
Այն մեր կողմից արդեն իսկ ներկայացվել է կադաստրի տարածքային ստորաբաժանում՝ պետական գրանցման:
Պետական գրանցումից անմիջապես հետո, կարճ ժամանակահատվածում շահառուների հետ կկնքվեն սեփականության իրավունքի փոխանցման ակտեր:
Ակտերի կնքման օրվա և ժամի մասին յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի: