«Renaissance premium home» բազմաֆունկցիոնալ համալիրի շահառուների հետ պայմանագրերի կնքման գործընթացի վերաբերյալ

271713410_244198764527285_1434713769522979422_n
Հարգելի՛ շահառուներ,

Տեղեկացնում ենք, որ 2022 թ. մարտի 21-ից մեկնարկելու է ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 52/2 և 52/3 հասցեներում կառուցվող «Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների գնման պայմանագրերի կնքման գործընթացը:

  • Հիփոթեքային միջոցների ներգրավմամբ բնակարան ձեռքբերող շահառուների վարկավորումն իրականացնելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:

Հիփոթեքային վարկի տրամադրման պայմանները հրապարակված են ՎՏԲ-Հայաստան բանկի կայքէջում:

Համալիրում բնակարան ամրագրած և կանխավճարը վճարած շահառուները ներքոհիշյալ ժամանակացույցի համաձայն` ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակից (ք. Երևան Պ. Սևակի 8/2 շ. 145 տարածք) պետք է վերցնեն համապատասխան տեղեկանքը և մոտենան բանկի մասնաճյուղեր վարկունակության գնահատում անցնելու համար.

Ա մասնաշենք՝ 2022 թ. մարտի 14-18-ը,

Բ մասնաշենք՝ 2022 թ. մարտի 21-25-ը:

Վարկունակության գնահատումից և հիփոթեքային վարկի հաստատումից հետո շահառուների հետ կնքվելու է անշարժ գույք գնելու իրավունքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր (եռակողմ):

  • Ուղղակի վճարման պայմաններով բնակարան ձեռքբերող շահառուները ևս անհատապես կծանուցվեն գնման իրավունքի պայմանագրի կնքման օրվա և ժամի մասին:
  • Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2022 թ. մարտի 15-ից մեկնարկելու է նաև «Renaissance Premium Home» բազմաֆունկցիոնալ համալիրի ստորգետնյա ավտոկայանատեղերի ամրագրումը և վաճառքը:

Ամրագրման համար անհրաժեշտ է այցելել ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակ (ք. Երևան Պ. Սևակի 8/2 շ. 145 տարածք) աշխատանքային օրերին՝ 10.00-16.00 ընկած ժամանակահատվածում:

Մեկտեղանոց ստորգետնյա ավտոկայանատեղի արժեքը 5 200 000 ՀՀ դրամ է: