Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանում կառուցվող բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման միացման վճարի ընդհանուր չափը կազմում է 216 661 000 ՀՀ դրամ:
Թվով 1440 բնակարանների և հասարակական նշանակության տարածքների հաշվարկով յուրաքանչյուր սեփականատիրոջ համար միացման վճարի չափը կազմում է 150 460 ՀՀ դրամ:
Կնքված առուվաճառքի պայմանագրերի համաձայն (ուղղակի վճարման պայմանագրի 2.3. և 3.5.8. կետեր, հիփոթեքով վճարման պայմանագրի 3.3.9 կետ) էլեկտրամատակարարման ցանցին միացման վճարները պետք է կատարվեն շահառուների միջոցների հաշվին:
Միացման վճարը անհրաժեշտ է վճարել մինչև 2022 թ. մայիսի 15-ը, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16044027109802 (AMD) կառուցապատողի հատուկ հաշվին` նշելով բնակարանի (տարածքի) համարը և շահառուի անուն, ազգանունը:
Շահառուներից հավաքագրված միացման վճարները կենտրոնացված կարգով փոխանցվելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ հնարավորինս սեղմ ժամկետում երիտասարդական ավանն էլեկտրամատակարարման ցանցին միացնելու գործընթացն ավարտելու համար:
Բնակարանը (տարածքը) շահառուին հանձնվելու է էլեկտրամատակարարման միացման վճարը վճարած լինելու դեպքում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով, այս պահին երիտասարդական ավանի տարածքում կառուցվում են ժամանակակից տեխնիկական հագեցվածություն ունեցող թվով 3 էլեկտրական ենթակայաններ, որոնց հողամասերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով անհատույց փոխանցել է ԵՊՀ շրջանավարտների միավորումը: