Տեղեկատվություն «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների հանձնման գործընթացի վերաբերյալ

bnakaran

Հարգելի՛ շահառուներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման շինարարական աշխատանքները հետևողականորեն մոտենում են ավարտական փուլին:

Ըստ այդմ նախատեսվում է շահառուներին բնակարանների հանձնման գործընթացը մեկնարկել 2022 թ. նոյեմբերի 12-ից և իրականացնել ամեն շաբաթ օր:

Յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի (հեռախոսազանգի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով) իր բնակարանի հանձնման օրվա և ժամի մասին:

Բնակարանի հանձնման-ընդունմանն անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով և էլեկտրամատակարարման միացման վճարի վճարման անդորրագրով:

Հանձնման գործընթացին զուգահեռ երիտասարդական ավանում ակտիվորնեն իրականացվելու է ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման, արտատարածքային ենթակառուցվածքների մոնտաժման ու կանաչապատման աշխատանքներ, ինչի արդյունքում պատճառվելիք անհարմարության համար նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Միաժամանակ, իրավասու պետական մարմինների հետ համատեղ մեկնարկել են շենքերի փաստագրման և ավարտական ակտի ձևակերպման աշխատանքները, որոնց ավարտի մասին լրացուցիչ կծանուցենք:

Բազմաբնակարան շենքի պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպման, վերելակային տնտեսության սպասարկման նպատակով անհրաժեշտ է շենքի անշարժ գույքերի սեփականատերերի կողմից ստեղծել շենքի կառավարման մարմին՝ համատիրություն, շենքերի շահագործումից հետո հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներով սահմանված սպասարկման բոլոր գործառույթները:

Առաջարկում ենք մինչև 2022 թ. դեկտեմբերի 15-ը ձեռնամուխ լինել օրենքով սահմանված կարգով համատիրության ստեղծմանը և այդ մասին գրավոր տեղեկացնել ԵՊՀ շրջանավարտների միավորմանը: