Հայտարարություն

IMG_7834
Հարգելի՛ շահառուներ,

Տեղեկացնում ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանում բնակարանի պայմանագրեր կնքած բազմաթիվ շահառուներ ունեն տարբեր ժամկետներում չկատարված ֆինանսական պարտավորություններր, ինչը խաթարում է մեր բնակարանաշինական ծրագրի բնականոն ընթացքն ու ավարտը:

Կրիկն անգամ հարկ է ընդգծել, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման ընթացքում առաջացած անհաղթահարելի ուժի (պատերազմական գործողություններ, COVID-19 համաճարակ) հետևանքով, ինչպես նաև շինարարական նյութերի և ապրանքների էական թանկացման արդյունքում մեր միավորումն ու կապալառու շինարարական կազմակերպությունները կրել են զգալի ֆինանսական վնասներ և ներկայումս մեր կողմից ջանքեր են գործադրվում, բնակարանի վաճառքի գնի չվերանայման պայմաններում երիտասարդական ավանի շինարարությունը պատշաճ կարգով և որակով ավարտելու ուղղությամբ:

Շահառուների կողմից ֆինանսական կարգապահության պահպանումն ու բոլոր տեսակի վճարումների սահմանված ժամկետում կատարելն ունի շատ կարևոր նշանակություն խնդիրների լուծման համար:

Այդ պատճառով առաջարկում ենք մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը կատարել բոլոր սահմանված ֆինանսական պարտավորությունները:

Միաժամանակ բնակարաններն ընդունած շահառուներին, ովքեր պայմանագրերը կնքել են մեր կազմակերպության հետ առանց բանկի մասնակցության, հորդորում ենք հնարավորության դեպքում վճարել բնակարանի արժեքի մնացորդային մասնաբաժինը:

Շնորհակալություն փոխըմբռնման համար: