Հայտարարություն

IMG_7640

Հարգելի’ շահառուներ,

Տեղեկացնում ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանում կնքված միայն ավտոկայանատեղերի պայմանագրերի մասով շահառուների կողմից չվճարված ժամկետանց ֆինանսական պարտավորությունների չափը գերազանցում է 500 միլիոն ՀՀ դրամը:

Ներկայումս ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով նշված գումարների հավաքագրումից է կախված բակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների կատարումը:

Առաջարկում ենք մինչև ս.թ. օգոստոսի 7-ը վճարել նշված գումարները, և չխաթարել ծրագրի ընթացքը:

Առաջիկա օրերին չկատարված պարտավորություն ունեցող շահառուները հեռախոսազանգի միջոցով անհատապես կծանուցվեն պարտքի չափի մասին: