Հարգելի’ շահառուներ,
Տեղեկացնում ենք 2023 օգոստոսի 21-ից, «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների գազիֆիկացման համակարգի միացման վճարը բնակարանի 1 քմ.-ի դիմաց հաշվարկվելու է 3930 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ) հաշվարկով:
Միացման վճարն անհրաժեշտ է վճարել ԵՊՀ շրջանավարտների միավորման ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի թիվ 1510008371390100 (AMD) հաշվին` նշելով շենքի հասցեն, բնակարանի համարը և սեփականատեր-շահառուի անունը, ազգանունը: Փոխանցման հաշվի ձևանմուշը կարող եք ներբեռնել սույն հղումով:
Նշված կարգով միացման վճար չվճարած շահառուներն այլ եղանակով հնարավորություն չեն ունենալու իրենց բնակարանները միացնելու գազամատակարարման ընդհանուր ցանցին: