«Վերածնունդ» երիտասարդական ավանի 1-6-րդ մասնաշենքերը ստացել են պետական գրանցում

IMG_0388

Հարգելի՛ շահառուներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի 1-6-րդ մասնաշենքերի նկատմամբ Կադաստրի կոմիտեն կատարել է սեփականության իրավունքի պետական գրանցում։

2023 թ-ի դեկտեմբերի 18-ից մեկնարկելու է շահառուների հետ սեփականության ակտերի կնքման գործընթացը։

Յուրաքանչյուր շահառու ակտի կնքման օրվա և ժամի մասին կծանուցվի անհատապես։