Հարգելի’ շահառուներ,
Ստորև ներկայացվում է «Վերածնունդ» երիտասարդական ավանի 1-6-րդ մասնաշենքերի ջրի կանգնակի գործարկման ժամանակացույցը:
Յուրաքանչյուր շահառու պարտավոր է անձամբ կամ ընտանիքի անդամի (երրորդ անձի) միջոցով, ժամանակացույցով նշված օրը և ժամին ներկայանալ մասնաշենքի մուտքի մոտ և գործել համաձայն մասնագետների կողմից կատարվելիք հրահանգավորման:
Հնարավոր վթարներից խուսափելու համար, տվյալ մասնաշենքի բոլոր բնակարանների շահառուների կամ նրանց ընտանիքի անդամների (երրորդ անձանց) ներկայությունը պարտադիր է:
Այն շահառուները, ովքեր անձամբ կամ երրորդ անձանց միջոցով ժամանակացույցով նշված օրը չեն ներկայանա, կկրեն իրենց բնակարանի մուտքային ջրագծի ծորակը բաց լինելու հետևանքով այլ անձանց պատճառված վնասների փոխհատուցման պատասխանատվությունը:
Ջրի փորձարկման ժամանակացույցը հետևյալն է.
Մոնթե Մելքոնյան 46/1 (3-րդ մասնաշենք)
1-ին մուտք — 2023 թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ին,
2-րդ մուտք — 2023 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 14.00-ին,
Մոնթե Մելքոնյան 48 (1-ին մասնաշենք)
2024 թ. հունվարի 9-ին, ժամը՝ 15.30-ին,
Մոնթե Մելքոնյան 52/1 (4-րդ մասնաշենք)
1-ին մուտք — 2024 թ. հունվարի 12-ին, ժամը՝ 14.30-ին,
2-րդ մուտք — 2024 թ. հունվարի 15-ին, ժամը՝ 14.30-ին,
Մոնթե Մելքոնյան 50 (6-րդ մասնաշենք)
2024 թ. հունվարի 17-ին, ժամը՝ 15.30-ին,
Մոնթե Մելքոնյան 46 (2-րդ մասնաշենք)
2024 թ. հունվարի 19-ին, ժամը՝ 14.00-ին,
Մոնթե Մելքոնյան 52 (5-րդ մասնաշենք)
2024 թ. հունվարի 22-ին, ժամը՝ 13.30-ին: