Հարգելի’ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Վերածնունդ» երիտասարդական ավանի 1-6-րդ մասնաշենքերը միացվել են էլեկտրամատակարարման համակարգին: Մինչև 2024 թ. հունվարի 10-ը կգործարկվի նաև 1-6-րդ մասնաշենքերի բնակարանների անհատական հաշվիչները:
Բնակարանի սեփականության իրավունքի փոխանցման ակտը ստորագրած և սեփականության իրավունքի գրանցման վկայական ստացած շահառուները 2024 թ. հունվարի 15-ից սկսած կարող են դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդների սպասարկման գրասենյակներ ՝ էլեկետրամատակարարման անհատական պայմանագիր կնքելու համար:
Պայմանագիր կնքելու համար, անհրաժեշտ է ներկայացնել բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի, սեփականտիրոջ անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայության համարանիշի պատճենները:
ԵՊՀ Շրջանավարտների Միավորում ՀԿ