Հարգելի’ շահառուներ,
Ինչպես գիտեք հրապարկվել է «Վերածնունդ» երիտասարդական ավանի 1-6-րդ մասնաշենքերի ջրի կանգնակի գործարկման ժամանակացույցը:
Յուրաքանչյուր շահառու պարտավոր է անձամբ կամ ընտանիքի անդամի (երրորդ անձի) միջոցով, ժամանակացույցով նշված օրը և ժամին ներկայանալ մասնաշենքի մուտքի մոտ և գործել համաձայն մասնագետների կողմից կատարվելիք հրահանգավորման:
Կրկին անգամ հիշեցնում ենք, որ հնարավոր վթարներից խուսափելու համար, տվյալ մասնաշենքի բոլոր բնակարանների շահառուների կամ նրանց ընտանիքի անդամների (երրորդ անձանց) ներկայությունը պարտադիր է:
Այն շահառուները, ովքեր անձամբ կամ երրորդ անձանց միջոցով ժամանակացույցով նշված օրը չեն ներկայանա, կկրեն իրենց բնակարանի մուտքային ջրագծի վնասված կամ ծորակը բաց լինելու հետևանքով այլ անձանց պատճառված վնասների փոխհատուցման պատասխանատվությունը: