ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

DSC_1962
Հարգելի՛ շահառուներ,

Տեղեկացնում ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի 1-6-րդ մասնաշենքերի այն շահառուները, ովքեր արդեն իսկ կնքել են սեփականության փոխանցման ակտեր, պարտավոր են սեղմ ժամկետում սեփականության իրավունքի գրանցման և գրավի վկայականները ներկայացնել հիփոթեքային վարկավորում տրամադրած բանկին, վերջինիս սահմանած կարգով կատարել գույքի գնահատումը, ապահովագրությունը և բնակարանի արժեքի վարկային վերջնական մասնաբաժնի փոխանցումը: