«Վերածնունդ» երիտասարդական ավանի 1-6-րդ մասնաշենքերի որոշ շահառուներ տարբեր պատճառաբանություներով (աշխատանքային զբաղվածության, երկրից բացակայելու, անշարժ գույքի արժեքի վերջին մասնաբաժինը, կամ նոտարական ու կադաստրային ծախսերը վճարելու համար ֆինանսական միջոցներ չունենալու և այլն) հետաձգում են սեփականության իրավունքի փոխանցման ակտերի ստորագրումը:
Շահառուների կողմից ակտերի ստորագրումը և պայմանագրի գնի վերջին մասնաբաժնի վճարումը շարունակաբար հետաձգելու արդյունքում մեր կազմակերպության համար առաջանում են ֆինանսական խնդիրներ, ինչն էականորեն խոչընդոտում է 1-6-րդ մասնաշենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքների կատարմանը:
Այդ պատճառով տեղեկացնում ենք, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հետ սեփականության իրավունքի փոխանցման ակտ կնքելու վերջնաժամկետը 2024 թ. մայիսի 27-ն է:
Դրանից հետո սեփականության իրավունքի փոխանցման ակտեր չկնքած շահառուների մասով նախաձեռնելու ենք անշարժ գույքի գնման իրավունքի կնքված պայմանագրերը լուծելու գործընթաց: