ԵՊՀ շրջանավարտների միավորումը ՀՀ երրորդ նախագահ, Միավորման պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ հանդես է գալիս յուրօրինակ հաշվետվությամբ:
Տեսահոլովակում ներկայացվում է նախագահ Սարգսյանի բարձր հովանու ներքո դեռևս 2008 թվականին մեկնարկած «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կատարված մեծածավալ աշխատանքը՝ ուղղված երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: