ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 7-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ

DSC_4611

Հարգելի՛ շահառուներ,

Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի կողմից ստորագրվել է «Վերածնունդ» երիտասարդական ավանի 7-րդ մասնաշենքի ավարտական ակտը:

Ակտը մեր կողմից սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ պետական գրանցում կատարելու համար։

Ավարտական ակտի պետական գրանցումից անմիջապես հետո կմեկնարկի շահառուների հետ սեփականության փոխանցման ակտերի կնքման գործընթացը: 

Յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի ակտը կնքելու օրվա և ժամի մասին:

Ուղղակի վճարման եղանակով բնակարան գնած շահառուներին հորդորում ենք 10-օրյա ժամկետում վճարել բնակարանի ընդհանուր արժեքի վերջին մասնաբաժինը (հիփոթեքային վարկի միջոցով բնակարան գնած շահառուները պետք է վճարեն բնակարանի ավելացած մակերեսի գումարը), ինչը հնարավորություն կընձեռնի սեղմ ժամկետում ավարտել բակային հատվածների բարեկարգումը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ. սեպտեմբերի 1-ին ժ. 14:00-ից միացվելու է 7-րդ մասնաշենքի ջրամատակարարումը: