7-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՍՏԱՑԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

DSC_4601

Հարգելի՛ շահառուներ,

Տեղեկացնում ենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի 7-րդ մասնաշենքի ավարտական ակտը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ստացել է պետական գրանցում։

Հաջորդ շաբաթ կմեկնարկի շահառուների հետ սեփականության փոխանցման ակտերի կնքման գործընթացը:

Յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի ակտը կնքելու օրվա և ժամի մասին:

Ուղղակի վճարման եղանակով բնակարան գնած շահառուներին հորդորում ենք վճարել բնակարանի ընդհանուր արժեքի վերջին մասնաբաժինը (հիփոթեքային վարկի միջոցով բնակարան գնած շահառուները պետք է վճարեն բնակարանի ավելացած մակերեսի գումարը), ինչը հնարավորություն կընձեռնի սեղմ ժամկետում ավարտել բակային հատվածների բարեկարգումը: