Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրված վերջին տեղեկատվության համաձայն՝ 7-րդ մասնաշենքի բնակարանների էլեկտրամատակարարման ցանցին միացման դիմումներ ընդունելու և սեփականատերերի հետ անհատական պայմանագրեր կնքելու գործընթացը մեկնարկելու է 2024 թ. հոկտեմբերի 15-ից:
Հիշեցնում ենք, որ էլեկտրամատակարարման անհատական պայմանագրի հնարավոր է կնքել բնակարանի սեփականության իրավունքի փոխանցման ակտի հիման վրա ստացված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ունենալու դեպքում:
Հ․Գ.։ Հաջորդ շաբաթվա ընթացքում կտրամադրվի տեղեկատվություն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գազամատակարարման անհատական պայմանագրեր կնքելու ժամկետների վերաբերյալ: