Հարգելի’ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 7-րդ մասնաշենքի բնակարանների գազիֆիկացման (միացման և անհատական բաժանորդային պայմանագրերի կնքման) վերաբերյալ դիմումները կարող եք ներկայացնել սկսած ս.թ. հոկտեմբերի 28-ից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի դիմումների ընդունման բաժին (ք. Երևան, Չարենցի 141):
Անհրաժեշտ է ներկայացնել բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի (վերջնական), սեփականատիրոջ անձնագրի, սոցիալական քարտի և գազիֆիկացման միացման վճարի անդորրագրի պատճենները: