ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

IMG_0388

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. փետրվարի 20-ի թիվ 168-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի 50/1 շենքի թիվ 713 և 716 պոմպակայանները (սարքավորումներով):

Որոշման համաձայն 2025 թ. մարտի 4-ին կնքվել են նվիրատվության պայմանագրեր, որոնց հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեն 2025 թ. մարտի 7-ին նշված տարածքների նկատմամբ գրանցել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

«Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ անհատական բաժանորդային քարտ գրանցելու և ջրամատակարարման ու ջրահեռացման պայմանագիր կնքելու համար Մոնթե Մելքոնյան փողոցի 46, 46/1, 48, 50, 52, 52/1 շենքերի (1-6-րդ մասնաշենքերի) սեփականատերերը պետք է դիմեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակներ (ք. Երևան Աբովյան 66ա, կամ ք. Երևան Ազատության 24)՝ ներկայացնելով բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և անձնագիրը (նույնականացման քարտը):