2025 Թ. ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՑ ԼՈՒԾՎԵԼՈՒ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՉՎՃԱՐԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

IMG_7690

«Վերածնունդ» երիտասարդական ավանի 1-7-րդ մասնաշենքերի՝ հիփոթեքային վարկի միջոցով բնակարան ձեռքբերած թվով 28 շահառուներ, շուրջ մեկ տարի է ինչ կնքել են սեփականության իրավունքի փոխանցման ակտեր, սակայն մինչ օրս չեն ներկայացել «ՎՏԲ-Հայաստան բանկին»՝ բնակարանի արժեքի վերջին մասնաբաժինը փոխանցելու համար:

Տեղեկացնում ենք, որ մինչև 2025 թ. հուլիսի 11-ը «ՎՏԲ-Հայաստան բանկին» չներկայանալու, վարկի 4-րդ մասնաբաժնի փոխանցման փաստաթղթերը չստորագրելու և գումարը ԵՊՀ շրջանավարտների միավորման հաշվին չփոխանցվելու դեպքում, 2025 թ. հուլիսի 14-ից սկսած, սահմանված կարգով լուծվելու են այդ շահառուների հետ կնքված պայմանագրերը և բանկի կողմից հետ է կանչվելու արտոնյալ պայմաններով տրամադրված հիփոթեքային վարկը: