Տեղեկացնում ենք, որ 2025 թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, «Renaissance premium home» բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարական հրապարակում կկազմակերպվի համալիրի շահառուների շրջայց:
Շրջայցի ընթացքում շահառուները կշրջեն կառուցվող համալիրի շինարարական հրապարակում, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:
Ակնկալում ենք համալիրի շահառուների ակտիվ մասնակցությունը: